ԱՄՆ-ում գտել են ճանապարհային նշանների գողության դեմ պայքարի միջոցը
Международные новостиՎաշինգտոն նահանգի տրանսպորտի դեպարտամենտը որոշել է փոխել ճանապարհային ցուցանակների թվերը վանդալների կողմից դրանց նկատմամբ հետաքրքրությունը կրճատելու նպատակով, հաղորդում է Իզվեստիյա-ն՝ հղում կատարելով The Seattle Times-ին:
2012 թվականից ճանապարհային երթեւեկության ապահովման ծառայությունները տեղադրել են 608 նոր նշաններ՝ գողացվածների փոխարեն, որոնք ցույց են տալիս մայրուղիների վրա հեռավորությունը: Ամերիկացիները գողանում էին հիմնականում երկու ցուցանակ՝ 69 եւ 420 մղոն նշաններով:
69 թիվը, հավանաբար, գողերի շրջանում հետաքրքրություն էր առաջացնում սեքսի դիրքի հետ նմանության պատճառով: 420-ը ամերիկյան հասարակական նախաձեռնության անվանումն է, որի կազմակերպիչները ձգտում են մարիխուանայի լիարժեք օրինականացմանը Միացյալ Նահագներում:
2019 թվականից պաշտոնյաները դիմել են մի հնարքի եւ այդ նշանների փոխարեն տեղադրել են 68,9 եւ 419,9 նշանները: 419,9 նշանը նրանք փոխառել են Այդահո նահանգից: Կոլորադո նահանգում 420 թվի փոխարեն մայրուղիների վրա կիրառում են 419 եւ 421 թվերով նշանները: