Բնակարանում 58-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Событие дняՀայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 13-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը եւ ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Հ. Ն.-ի (ծնված 1958 թ.) դին: