Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Տնտեսելով չենք հարստանա: Կհարստանանք եկամուտներն ավելացնելով»

Общество

Հայաստանի Հանրապետության վարչապետ` պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ. Նախ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն և համբերություն: Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով, ապրելով արտերկրում, սերտորեն կապված է Հայաստանի հետ, հաճախ այն այցելում է, ակտիվ մասնակցում է արտերկրում հայկական համայնքի կյանքին, ինչպես նաև զբաղվում է ազգային ինքնությանն առնչվող հարցերի գիտական ուսումնասիրությամբ` դիմում եմ Ձեզ որպես ներկայիս փուլում մեր ազգի և պետության ճակատագրի վրա ազդելու բացառիկ հնարավորություն ունեցող անձի: Գաղտնիք չի լինի ասել, որ մենք` հայերս ընդգծված համայնքային ինքնության կրող ենք: Սա այն գործոններից է, որի ազդեցությամբ մենք մեզ ընկալում ենք որպես ազգ և ոչ որպես ժողովուրդ: Մի կողմ թողնենք այս ընկալման լավ կամ հակառակ կողմերն ու հետևանքները: Արձանագրենք, որ սա փաստ է, որը կարող ենք օգտագործել ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման: Ի տարբերություն շատ երկրների, մենք բնակության տարածքով կամ քաղաքացիությամբ չէ որ որոշում ենք մեր ինքնությունը, այլ` ազգային ծագումով: Կարևորում եմ նաև այն փաստը, որ շատերիս համար Հայաստանը ոչ միայն ծագման, այլ նաև մշակութային կապի կենտրոն է: Լիովին համամիտ եմ, որ Հայաստանի պես տնտեսություն ունեցող երկրի համար շռայլություն է ներկայիս չափերի հասած պետական ապարատը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը բնակչության փոքր թվաքանակն է, որի ավելացման գծով անհրաժեշտ է պետական հետևողական քաղաքականություն: Չենք խուսափի մենք նաև այն պատմականորեն ձևավորված ինքնապաշտպանական հզոր բնազդից, որով երևի թե պայմանավորված էր 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո` այդ բարդ և ճակատագրական իրավիճակում, կես կատակ, կես լուրջ տարածված այն միտքը, որ Հայաստանը միակ երկիրն է, դեպի ուր պատերազմի ժամանակ ներգաղթ է տեղի ունենում: Հուսով եմ կհամաձայնվեք այն մտքիս հետ, որ մեր երկրի բնակչության թվաքանակի ավելացման առավել գերադասելի ուղին սփյուռքի ներգրավումն է: Այստեղ նպատակ չեմ հետապնդում բացահայտելու այս ուղղությամբ վերջին 2-3 տասնամյակների ընթացքում ունեցած հաջողությունները, ինչպես նաև գործընթացը ցանկալիից ավելի ցածր արդյունավետությամբ իրականացնելու պատճառներն ու բացթողումները: Սա առանձին ուսումնասիրության և մեկնաբանության առարկա է: Մեծ կարևորություն տալով հայկական աշխարհի ներգրավման հարցում մշակութային կապին` այնուամենայնիվ կարծում եմ, որ գործարար կապերը ոչ պակաս կարևոր են և կարող են հայության համար Հայաստանը ապրելու կամ հաճախ այցելելու համար (այդ թվում` ընտանիքներով) գրավիչ դարձնել: Առանց մեծացող ազդեցություն ունեցող Հայաստանի, ընդամենը մեկ սերունդ հետո հայկական սփյուռքը կամ առնվազն դրա զգալի մասը կարող է այլևս գոյություն չունենալ` վերածվելով ազգային ինքնությունը կորցրած և միայն ծագումով հայ մարդկանց թվաքանակի: Սփյուռքի արդյունավետ ներգրավումը ռացիոնալ ընտրություն է: Ամեն ինչից բացի, այդ գործընթացը մեր երկրին հնարավորություն կտա թեթևացնել, եթե ոչ լուծել, մասնագիտական և միջազգային կապերի առումով որակյալ ռեսուրսի սակավությունը: Սփյուռքը, առաջին հերթին, միջազգային որակյալ աշխատուժ է: Սփյուռքի գործերի նախարարության` որպես ներգրավման քաղաքականություն պլանավորող և իրականացնող մարմնի գոյությունն անհրաժեշտ է, և այն պետք է պայմանավորված լինի բացառապես դրա ֆունկցիոնալ տեսանկյունից: Ինքնախաբեության գիրկը չընկնենք: Մեկ այլ կառույցի մաս դառնալով` սփյուռքի գործերով զբաղվող ստորաբաժանումը ստորադասվելու է այդ կառույցի հիմնական նպատակներին և դիտվելու է որպես վերջինիս կցորդ: Մեզ համար հայկական աշխարհը դեպի ոչ հայկական` ավելի մեծ աշխարհ դուրս գալու հնարավորություն է` մեր տեսակի ազգի համար երևի թե միակ արդյունավետը: Միևնույն ժամանակ, հայկական պետությունը հայկական աշխարհի համար հիմք է և երկարաժամկետ գոյության հենարան: Սփյուռքը ներգրավելով կուժեղանա մեր ազգային ինքնության ընկալումը, ինչն էլ մեր պետությանը թույլ կտա միջազգային ավելի մեծ ազդեցություն վայելել: Որպես ածանցյալ, այս գործընթացը կոգնի լուծել համահայկական նշանակության խնդիրներ, ինչպիսիք են, մասնավորապես, Մեծ Եղեռնի-Հայոց Ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչումը: Ներկայումս հնչում են կարծիքներ, որ հայկական աշխարհի հետ հարցերով պետք է զբաղվեն ոչ պետական հասարակական կառույցներ: Հարկ է հիշել, որ Խորհրդային Միության տարիներին և պայմաններում, երբ քաղաքականի մենաշնորհը միայն կենտրոնին` Մոսկվային էր վերապահված, Հայաստանը Միության միակ հանրապետությունն էր, որտեղ կար հայրենակիցների հետ աշխատող հատուկ կառույց (այն ժամանակ` հասարակական): Ոչ պետական կառույցների դերը սփյուռքը Հայաստանում ներգրավելու հարցում իհարկե շատ մեծ է, դրանք փափուկ ուժի (soft power) կրողներ և կիրառողներ են, սակայն քաղաքականություն պլանավորող և իրագործող չեն կարող լինել: Սա բացառապես պետության առաքելությունն է: Պետությունն ու այդ կառույցները մեկը մյուսին չեն բացառում և մեկը մյուսի գործառույթները չեն կրկնօրինակում: Հայաստանը աշխարհագրական դիրքով և աշխարհաքաղաքական պայմաններով եզակի է աշխարհում: Ինչպես նախորդ հոդվածներիցս մեկում էի նշել, այն աշխարհում ցամաքով ամբողջությամբ շրջապատված պետություններից միակն է, որն ունի թեկուզ մեկ հարևան-պետության հետ լուրջ խնդիր` դիվանագիտական հարաբերության կամ որևէ ներկայացուցչության բացակայություն, և որը սեփական անվտանգության ապահովման առաջնային պատասխանատուն է: Մեր դեպքում, Հայաստանը նաև ներկայացնում է ոլորտի խոշորագույն մասնագետների կողմից ամենախիստ չափանիշներով բնութագրվող սփյուռքային (դիասպորիկ) գոյություն ունեցող ընդամենը երկու ազգերից մեկը: Եվ եթե աշխարհում կա երկու պետություն, որտեղ պետք է լինի սփյուռքի գործերով զբաղվող նախարարություն (այդ կարգավիճակով քաղաքականություն պլանավորող և իրագործող պետական մարմին), ապա դրանցից մեկը, համոզված եմ, Հայաստանն է: Սփյուռքի գործերի նախարարության գոյությունը ինքնանպատակ չէ և, ըստ իս, պետք է ուղղված լինի ինտեգրացված քաղաքականություն իրագործելուն` հետևյալ հիմնական չորս ուղղություններով. Սփյուռքում ազգային ինքնության ուժեղացման և Հայաստանի հետ կապի ամրապնդում, Հակահայկական քարոզչության դեմ պայքար: Ի թիվս այլ քայլերի, սա ներառում է «ցեղասպանություն» իրավական կատեգորիայի տեղի ունեցող արժեզրկման դեմ ուղղված քայլեր: Նման արժեզրկման օրինակ է Ադրբեջանի կողմից 1992թ.-ի փետրվարի հայտնի իրադարձությունների ներկայացումն ու առաջ մղումը: Հայաստանի և սփյուռքի միջև կապի ամրապնդում: Սա ենթադրում է սփյուռքը Հայաստանի համար ավելի ճանաչելի դարձնելը` ուղղություն, որը վերջին տասնամյակների ընթացքում հիմնականում անտեսված է մնացել: Էթնիկ հայերի (ովքեր սփյուռքահայ չեն, սակայն միայն ծագումով են հայ) շրջանում հայկական ինքնության ուժեղացում` նրանց սփյուռքահայ դարձնելու նպատակով: Տնտեսելով չենք հարստանա: Կհարստանանք եկամուտներն ավելացնելով: Ավելացնենք արդեն ստեղծածը և սովորենք ուրիշի հաջողված փորձից: Իր բազմազանությամբ հայկական աշխարհի հետագա զարգացումը չթողնենք ինքնահոսի: Հայկական սփյուռքը Հայաստանից հեռու է եղել և, ցավոք սրտի, մնում է այդպիսին Հայաստանի հետ իր թույլ կապի արդյունքում: Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, որի ուժեղ և ազդեցիկ լինելը հայության գոյության առաջնային նպատակը պետք է լինի, ունի պատմական առաքելություն դառնալու հայկականության կենտրոնն ու պահապանը: 

 

Աղբյուր

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам