Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլում է
СпортՌուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցում էր ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիսիոկայի հետ: 2 ժամ 04 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը նույն հաշվով հաղթեց բոլոր երեք սեթերում` 6:3, 6:3, 6:3 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին: