Վրաստանը եւ «Գազպրոմը» երկու շաբաթվա ընթացքում կպայմանավորվեն Հայաստան գազի տարանցման շուրջ
Общество«Գազպրոմի» հետ Վրաստանի բանակցությունները ռուսական գազը Հայաստան տարանցելու նոր պայմանների համաձայնագրի շուրջ կավարտվեն առաջիկա երկու շաբաթում։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ներկայում «Գազպրոմի» հետ քննարկվում են ռուսական գազը Հայաստան տարանցելու համաձայնագրի նոր պայմանները, մինչ այդ բանակցությունների ավարտը նախորդ գործարքի (ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 31-ին) պայմանները մնում են ուժի մեջ»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններից հետո, որոնք նախատեսվում է ավարտել առաջիկա երկու շաբաթում, դրանց արդյունքների մասին կհայտարարվի»։ Հունվարի 18-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել էր, որ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազը տարանցողի դերից։