Հայաստանի առաջնության լավագույն լեգեոնականներից մեկը տեղափոխվել է Լեհաստան (ֆոտո)
СпортԳանձասար-Կապանի» եւ Զամբիայի հավաքականի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան տեղափոխվել է Վրոցլավի «Շլենսկ», հաղորդում է Football.pl-ը:
24-ամյա ֆուտբոլիստը լեհական ակումբի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր: Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 50 հազար եվրո:
Մուսոնդան 2015 թվականից էր խաղում «Գանձասար-Կապանում», որի կազմում մասնակցել է Հայաստանի ընթացիկ առաջնության 17 հանդիպման, խփել է 5 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում: Զամբիայի հավաքականում նա անցկացրել է 23 խաղ եւ դարձել 2 գոլի հեղինակ: