Չինաստանի իշխանությունները կարգելեն մարդու վրա գենետիկ փորձարկումներ կատարել
Международные новостиՉԺՀ գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը մշակում է գենետիկ փորձարկումների օրենսդրություն, որը բոլորովին արգելում է մարդու վրա փորձարկումները՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դեռեւս հայտնի չէ, թե ինչ պատիժներ են նախատեսում չինացիները անօրինական փորձարկումների համար։ Սակայն նշվում է, որ Չինաստանի իշխանությունները «կսատարեն եւ կխրախուսեն հետազոտողներին իրենց օրինական փորձարկումներում»։
Հունվարի 22-ին չինական իշխանությունները պաշտոնապես հաստատել են «խմբագրված» էմբրիոններից աշխարհում առաջին երեխաների՝ Լուլուի եւ Նանայի ծնունդը, որի մասին հայտարարվել էր դեռեւս նոյեմբերին։
Հետազոտության ընթացքում Չինաստանի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ գիտնական Ցզյանկույ Խեն կատարել է էմբրիոնների գեների «խմբագրման» բոլոր փորձարկումները՝ աշխատելով դրանց ՁԻԱՀ-ի հանդեպ կայունություն հաղորդել։ Նա իր փորձարկումների մասին ոչ ոքի չի ասել։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Խեն «գիտակցաբար խուսափել է իշխանությունների ուշադրությունից», սակայն չի պարզաբանվում, թե ինչ վերահսկման մասին է խոսքը։