Հայաստանցի խաբեբան դատապարտվեց ազատազրկման
Международные новостиaif.ru-ն «Ուֆայում ձերբակալել ենհայաստանցի «ամուսնական խաբեբայի». նա ուղարկվել է բանտ»վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի 49 -ամյա բնակիչը մեղավոր է ճանաչվել խարդախության համար և դատապարտվել է: Տղամարդը ծանոթացել է կնոջ հետ համացանցով և ներկայացել է հաջողակ գործարար: Հետագայում տպավորություն գործելու համար նրան հրավիրել է բարձրակարգ ռեստորան՝ ընթացքում ցուցադրելով, թեիբր ունենում է հեռախոսային խոսակցություններ ազդեցիկ մարդկանց հետ: Նա նաև կնոջը հավատացրել է, որ պատրաստվում է բաժանվել իր կնոջից և ամուսնանալ նրա հետ: Որոշ ժամանակ անց խաբեբան հայտնում է ընկերուհուն, որ որոշակի դժվարություններ են ծագել փողերը կանխիկացնելու հետ կապված և շատ արագ որոշակի գումար է պահանջվում: Միամիտ կինը պարտք է վերցնում բարեկամներից և խաբեբային հանձնում 1,7 միլիոն ռուբլի: Փողերը վերցնելով՝ խաբեբան հայտնում է, որ բիզնեսի հետ կապված պրոբլեմների պատճառով որոշել է կյանքին վերջ տալ և այլևս չի պատասխանում հեռախոսազանգերին: Հասկանալով, որ խարդախության զոհ է դարձե, տուժածը դիմում է ոստիկանություն: Ուֆայի Կալինինի շրջանային դատարանը հայաստանցի «ամուսնական խաբեբային» դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման՝ տուժածի վնասների փոխհատուցմամբ, և ուղարկել խիստ ռեժիմի գաղութ՝ մեղքը քավելու:
Կամո Խաչիկյան