«Թուրքիայում կբացվի հայկական հեռուստաալիք»
Международные новостиhaqqin.az–ը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները թույլատրել են երկրում հայկական հեռուստաալիքի հեռարձակումը։ Հեռուստաալիքը կկոչվի «Լույս»։ Դեռևս 7 տարի առաջ ստամբուլցի հայ Արամ Կուրանի և նրա ընտանիքի ստեղծած «Լույս» ամսագրի հաջողությունները հուշեցին, որ կարելի է ստեղծել նաև հեռուստաընկերություն։ Առաջին փորձը իրականացվել է այս տարվա Սուրբծննդյան օրը կազմակերպված ուղիղ եթերով, երբ ցուցադրվել են Սուրբծննդյան պատարագներ տարբեր եկեղեցիներից։ Ըստ «Լույս» հեռուստանախագծի համահիմնադիր Հարություն Կուրանի, այժմ հեռուստաընկերությունը պատրաստվում է շուրջօրյա եթերի , ճշտվում են հաղորդումները, ձևավորվում է թիմ, իրականացվում է տեխնիկական վերազինում։ Հեռուստաալիքը կունենա նորությունների բլոկ, հաղորդումներ հայկական կրոնի մասին, կլինեն նաև մշակութային հաղորդումներ, հաղորդումներ հայկական երգերի, պարերի մասին, նաև նորություններ Հայաստանից, քանի որ տեղի հայերի համար կարևոր է հայրենիքի հետ կապերի հաստատումը։ Հեռուստաընկերության համահեղինակները նշում են, որ պետական կառույցների կողմից ոչ մի արգելքի չեն հանդիպել իրենց նպատակների իրականացման ժամանակ, պետությու նը իրենց բավականին օգնել է , և գրանց ման ամ բողջ գործընթացը ավարտվել է շատ սեղմ ժամկետներում։ Հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվելու թուրքերեն և հայերեն։
Կամո Խաչիկյան