2 համալրում՝ «Արցախի» մարզչական շտաբում
СпортԵրեւանի «Արցախի» մարզչական շտաբը համալրել են Կարեն Բարսեղյանը եւ Արթուր Ասոյանը։ 2 մարզիչներն էլ նախկինում աշխատել են «Արցախի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի հետ։
Այսպիսով, «Արցախի» մարզչական շտաբում են՝ Սեւադա Արզումանյանը, դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալալյանը, մարզիչներ Կարեն Բարսեղյանը եւ Արթուր Ասոյանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո «Արցախը» 12 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է: