Տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
ОбществоՀունվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21010» -ի 68-ամյա վարորդ Վլադիմիր Աբրահամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
«ՎԱԶ-21010» -ի 62-ամյա ուղեւորուհին եւ «Օպել Վեկտրա» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։