Սլավիկ Հայրապետյանը դուրս չի եկել գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակիչ
СпортԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը դուրս չի եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան տղամարդիկ: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը գրավեց 26-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը:
Նախօրեին կանանց մենասահքում եզրափակչի ուղեգիր նվաճել էր Անաստասիա Գալուստյանը: