Արոնյանը ոչ-ոքի է խաղացել միջազգային կարգի վարպետի հետ. Ջիբրալթար
СпортՇախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանի ներկայացուցիչ, միջազգային կարգի վարպետ Սարասադատ Խադեմալշարիհեի հետ: Պարտիայի 37-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը պարտվեց, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը: