Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելա ներխուժելու ծրագիր է մշակել
Международные новостиՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը Վենեսուելա ներխուժելու պլան է նախապատրաստում:
«ԱՄՆ-ն այսօր մտադիր է ներխուժել Վենեսուելա: Ամերիկյան կայսրությունը հաստատել է ներխուժման ծրագիրը, որն իրականացվելու է տրոյական ձիերի և աջ ուժերի ներկայացուցիչների օգնությամբ, որոնք դավաճաններ են»,- ասել է Վենեսուելայի ղեկավարը:
Նա նաև հավելել է, որ ամերիկյան իշխանությունները չեն հրաժարվել Վենեսուելայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերից: «Կայսրությունը որոշել է հեղաշրջում իրականացնել հինգերորդ էշելոնի օգնությամբ, որը գտնվում է մեր տարածքում»,- ընդգծել է Մադուրոն:
Նա ասել է, որ հաջող դիվանագիտության շնորհիվ Վենեսուելան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստի շրջանակում մեծ դաս է տվել Միացյալ Նահանգների կառավարությանը:
Վենեսուելայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Չինաստանին աջակցության համար: