Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
ОбществоԵղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ հունվարի 28-ին՝ 10:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այս մասին հաղորդում են Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից: