ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ОбществоՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հանրապետության բարձրագույն ղեկավարությունն ու հոգևոր առաջնորդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը բանակի օրվա առթիվ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից: «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀզինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձը:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի ՀանրապետությանՊաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորենազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանությաննախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելովբանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: