Կոկորդը կկրծեմ այն մարդու, ով Ջաբրայիլից մի թիզ հող կզիջի․ Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)
ОбществоԿոկորդը կկրծեմ այն մարդու, ով Ջաբրայիլից մի թիզ հող կզիջի։ Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է փոխվել բանակում նոր իշխանությունների օրոք Մարգարիտա Խաչատրյանն ասաց․ «Ինձ համար բանակում ոչինչ չի փոխվել։ Եթե բանակում կան ինքնասպանության դեպքեր, մենք չենք կարող ասել, որ բարեփոխումներ ունենք բանակում։ Ինձ համար այն է փոխվել, որ ներկայիս իշխանությունները մեկը մեկին պարգևավճար է տալիս։ Ես մեծ ակնկալիք ունեի, որ զոհվածների ընտանիքների նկատմամբ փոփոխություններ կլինեին, բայց ես ոչ մի բարեփոխում չեմ տեսնում»։
Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարն այն չէ, որ փողերը «լցնեն» բյուջե, հետո իրար պարգևատրեն։