Մեծ Բրիտանիայում ազատազրկել են ամենաերիտասարդ մանկապիղծ կնոջը
Международные новостиՍուինդոնից նախկին բուժքույր, 18-ամյա Սոֆի Էլմսը Մեծ Բրիտանիայում ամենաերիտասարդ մանկապիղծ կինն է, որ դատապարտվել է, ընդունել է սեռական բռնության եւ անպարկեշտ վարքի մեղադրանքները՝ հայտնում է Mirror։
Աղջիկը դատապարտվել է 7 տարի 10 ամսվա ազատազրկման։
Մեղադրանքները ներառել են սեռական բռնությունը, ինչպես նաեւ մանկահասակ երեխաներին լուսանկարելն ու անպարկեշտ լուսանկարները տարածելը։ 2016թ․ հունվարի 1-ից մինչեւ 2018թ․ մարտի 11-ը Էլմսը կատարել է վեց հանցագործություն՝ կապված վերոնշյալ լուսանկարների տարածման հետ։
Դատարանում հրապարակված հայտարարության մեջ երկու աղջիկների հայրը պատմել է, որ Էլմսը «ամբողջովին խաթարել է իրենց կյանքը»։