«Չկարողացա ինձ զսպել. խիստ չդատեք». Աննան հրապարակել է իր եւ Արամեի արխիվային լուսանկարները
LifestyleBRAVO.am-ն օրեր առաջ ներկայացրեց հայ հայտնիների տասը տարվա վաղեմության լուսանկարները: Սոցիալական ցանցերում լայն տարածում գտած #10yearchallenge խորագրով մարտահրավերը փոքր-ինչ ուշացմամբ ընդունել է նաեւ Աննա Թովմասյանը:
Նա Ինստագրամի իր էջում նախ իր լուսանկարներն է հրապարակել, որոնք արվել են 2008 թվականին: «Ես էլ եմ միանում: Չկարողացա ինձ զսպել: Խիստ չդատեք»,- գրել է երգչուհին:
Աննան նաեւ արխիվային մի լուսանկար է հրապարակել, որում ամուսնու՝ երգիչ Արամեի հետ է: Իսկ դրան կից գրել է.«Որքա՜ն երիտասարդ էինք մենք, իմ սեր»:


