Ձյուդոիստները փետրվարին կմասնակցեն երկու Գրան պրիի
СпортՀայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները փետրվար ամսին կմասնակցեն երկու Գրան պրիի:
Փետրվարի 2-3-ին ձյուդոիստներ Շահեն Բաբայանը (61 կգ) և Դավիթ Սարգսյանը (81 կգ) կմասնակցեն միջազգային մրցաշարին, որը կկայանա Պորտուգալիայում:
Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Խանջյանը փետրվարի 10-12-ին կմասնակցեն Փարիզի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարին, ինչպես նաև փետրվարի 22-24-ին՝ գերմանական Դյուսելդորֆ քաղաքում Գրան պրիի հերթական փուլին:
Ընտրանու անդամները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Գերմանիայում: