Դահուկասպորտի ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում «Զարգացող երկրների լեռնադահուկի» մրցաշարը շարունակական դարձնելու ուղղությամբ
СпортԾաղկաձորում մեկնարկել է «Զարգացող երկրների լեռնադահուկի» մրցաշարը:
Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Մրցաշարի մեկնարկային օրը սլալոմ ձևում առաջին եզրագծին հասել է Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը: Երկրորդ սերբ Միհայիլո Ձորձևիչը, իսկ եռյակի վերջում Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Ահմադփուրը:
«Սա հնարավորություն է նաև Հայաստանի մարզիկներին փորձելու ուրիշ երկրների ուժեղ մարզիկների հետ: Մեր մարզիկներին հաջողվեց բավականին լավ վարկանիշային միավորներ հավաքել»,-ասաց Սարգսյանը:
Դահուկասպորտի ֆեդերացիան բանակցում է միջազգային ֆեդերացիայի հետ մրցաշարը շարունակական դարձնելու համար:
Մրցաշարին մասնակցում են 5 երկրի` Հայաստան, Իրան, Լիբանան, Սերբիա, Ղրղզստան: Ընդհանուր առմամբ առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 22 տղա և 10 աղջիկ:
«Զարգացող երկրների լեռնադահուկի» մրցաշարում մարզիկները կմեկնարկեն նաև հունվարի 30-ին, 31-ին և փետրվարի 1-ին: