Իսկ դուք երբևէ տնական մայոնեզ պատրաստե՞լ եք տան պայմաններում, այն էլ հնդկական ձևով
LifestyleԲաղադրիչներ
- քարրի - 1 ճ/գդ
- սոխ - 1 գլուխ
- ձվի դեղնուց - 2 հատ
- մանանեխ - 2 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ (կամ սպիտակ գինու քացախ)
- բուսայուղ - 250 մլ
- համեմ - 5-6 ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Տապակի մեջ 1 ճ/գդ բուսայուղ ենք լցնում և մանր կտրատած սոխը մոտ 5 րոպե տապակում ենք, մինչև փափկի:

Ավելացնում ենք քարրին ու խառնելով տապակում ևս 1 րոպե:

Կրակից վերցնում ենք և լավ հովացնում: Դեղնուցները, մանանեխն ու կիտրոնահյութը լցնում ենք կաթսայի մեջ և ձեռքի հարիչով հարում մինչ համասեռ խառնուրդ ստանալը:

Հետո սկսում ենք հարիչով միջին ուժգնությամբ հարել ու ավելացնել աղը, պղպեղն ու բուսայուղը (բարակ շիթերով): Հարում ենք այնքան, մինչև խիտ սոուս ստացվի:

Ավելացնում ենք համեմի մանր կտրատած տերևները, սոխի ու քարրիի խառնուրդը և ևս մեկ անգամ հարում մինչ համասեռ զանգված ստանալը:

Սոուսը պատրաստ է, կարելի է պահել սառնարանում և օգտագործել ըստ պահանջի:

Այսպիսի տնական մայոնեզ կարելի է մատուցել մսային տարբեր կերակրատեսակների ու բուտերբրոդների հետ