Ըստ ռուս փորձագետների, Նիկոլ Փաշինյանը խանդում է Արմեն Սարգսյանին
Международные новостиeadaili.com-ը «ՎարչապետՆիկոլՓաշինյանը դժբախտություն ունի խորհրդատուների թիմի հետ կապված» վերնագրով հոդվածում գրում է, որ «Vesti FM» ռադիոկայանի «Նախկինները» հաղորդման ժամանակ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի (MING) տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «դժբախտություն ունի խորհրդատուների թիմի հետ կապված», և հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետը ավելի ուշադիր կլսի մասնագետների, փորձառու և իրավասու մարդկանց կարծիքները, իսկ այդպիսի մարդիկ Հայաստանում շատ են: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ռուս փորձագետը, Նիկոլ Փաշինյանի բախտը բերել է, որ այսօր Հայաստանի նախագահն է Արմեն Սարգսյանը (չշփոթել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ): Ըստ Մարտինովի, նա եղել է Հայաստանի նախկին վարչապետ, եվրոպական տարբեր երկրներում դեսպան և շատ փորձառու անձ է: Փորձագետը խորհուրդ է տալիս Փաշինյանին օգտագործել նախագահի փորձը, լսել նրա խորհուրդները: Այնուամենայնիվ, ինչպես Մարտինովին ասել են իր հայ գործընկերները, վարչապետի և նախագահի հարաբերությունները լավ չեն զարգանում: Ինչո՞ւ է այդպես, ոչ ոք չգիտի: Հնարավոր է, որ դա որոշակի խանդ է՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ մարդը՝ Արմեն Սարգսյանը, ինքնաբավ է և կյանքում ամեն ինչի հասել է աստիճանաբար, ամեն ինչի հասել է ըստ անհրաժեշտության, լինելով ֆիզիկայի պրոֆեսոր՝ կայացել է որպես խորհրդային գիտնական, իսկ նոր ժամանակներում արդեն կայացել է որպես քաղաքական գործիչ, դարձել դիվանագետ, վարչապետ և այսօր արդեն՝ նախագահ: Դա Փաշինյանին, որպես փողոցային քաղաքական գործչի, կոմպլեքսավորում է, քանի որ վերջինս կտրուկ և մեկ ծափով է ստացել ամեն ինչ, և նա սրտի խորքում հասկանում է, որ իր մոտ առկա է դատարկություն, չկա փորձ, չկա իմացություն, չկա ոչ մի ռազմավարություն: Հաղորդմանը մասնակցող փորձագետները տարակուսանք են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի քաղաքական խնդիրը լուծելու վերաբերյալ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ առիթով Ալեքսեյ Մարտինովն ասել է, որ Դավոսը իրենց համար ուրիշ հարթակ է, սովորաբար Դավոսը տնտեսական համաժողով է, այլ ոչ թե քաղաքական, բայց նման հանդիպում կազմակերպվել է, և սա «ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգը մեզանից վերցնելու փորձ է»: Ըստ Մարտինովի, Դավոսյան հանդիպումներից հետո ինտրիգ առաջացնելու համար Փաշինյանը ժամանել է Մոսկվա և շատ զարմացել, որ այստեղ ոչ ոք նրան չի սպասում գրկաբաց: Ստացվեց այնպես, որ Դավոսից եկած «մեծն Փաշինյանին» հանդիպելու համար Ռուսաստանի նախագահի ժամանակացույցում նրան հանդիպելու ժամանակ չկար, քանի որ փաստացի վերջինս իրոք զբաղվում է աշխարհի հարցերով: Ինչևէ: Իսկ Փաշինյանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին ընդհանրապես եզրագծին մոտ խաղ էր: Պարզ է, որ հանձնաժողովում հիմա Հայաստանն է նախագահում: Եվ Փաշինյանը հրապարակային, տեսախցիկների առաջ ինքնախոստովանություններ արեց՝ ասելով, որ այո՛, նախկինում, երբ ինքը «Ելք» դաշինքի անդամ էր և ընդդիմություն, դեմ է քվեարկել Հայաստանի՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության հարցին, քանի որ այդ ամենը անհասկանալի ու կասկածելի է: Լսի՛ր, դու երկրի առաջնորդն ես, եկել ես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին և այդպիսի տրամաբանության խո՞սք ես ցույց տալիս: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ ԵԱՏՄ–ին անդամակցությունը Հայաստանի համար զգալիորեն ավելացրել է տնտեսական զարգացման աստիճանը: Հայկական ապրանքների համար բացվել է ռուսական շուկան, արդյունքում իրականացվում է կոմպոտների, ջեմերի, հայկական գինիների անմաքս ներկրում, և այս ամբողջ հայկական ապրանքը հայտնվել է ամենուր, և մենք բոլորս դա շատ սիրում ենք: Իսկ հիմա եկել է Հայաստանի վարչապետը և ասում է, որ այս ամենը կասկածելի է և անհասկանալի: Միայն ԵԱՏՄ մասնակցային մեխանիզմների շնորհիվ մոտ 12% –ով ավելացել է հայկական ապրանքների արտահանումը: Արդարության համար պետք է նշել, որ նման աճը գրանցվել է 2017 թվականի արդյունքներով, իսկ ահա 2018 թվականի արդյունքներով աճն այլևս այդպիսին չէ: Իհարկե, եթե Հայաստանը ապրում է հեղափոխության, իշխանությունը տապալելու, ընտրությունների և կրկին ընտրությունների անվերջանալի ռեժիմում, պարզ է, որ տնտեսությունը տեղապտույտ է տալու: Փողը ցնցումներ չի սիրում:
Կամո Խաչիկյան