Բնակիչը չի թքի այն ջրհորի մեջ, որտեղից ջուր է վերցնում
Международные новостиfishretail.ru–ն «Սևանի որսագողերի և սիգի պրոբլեմը կարող է լուծվել ինքնըստինքյան, կա «հրաշալի մեթոդ»» վերնագրով հոդվածում գրում է, որ տարեցտարի Սևանի ձկնապաշարների նվազման հարցը քննարկվում է համապատասխան տարբեր կազմակերպությունների կողմից, ինչ–որ որոշումներ են ընդունվում, տուգանքներն են ավելացվում, այլ տույժեր են նախատեսվում, բայց Երևանի փողոցներում շարունակվում է սիգ վաճառվել: Կարող է ստացվել այնպես, որ Սևանի որսագողերի և սիգի պրոբլեմը լուծվի ինքնըստինքյան՝ այն ժամանակ, երբ սիգը ընդհանրապես անհետանա Սևանից:
Խոսվում է այն մասին, որ սիգի որսագողությունում մի ամբողջ մաֆիա է գործում, կան կոռուպցիոն սխեմաներ, կան որոշակի միջնորդներ, որոնք ձուկը գնում են ձկնորսներից և այլն: Այնուամենայնիվ, սիգը մանրածախ առևտրում շատ էժան է: Այստեղ հետաքրքիր փաստ կա. նրանց, ում համարում են որսագողեր, տեղի բնակիչներն են, որոնք հրաշալի հասկանում են, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում սիգի անհետացումը, թեկուզ հենց միայն այն, որ սիգի անհետացման հետ կանհետանան նաև նրանց ֆինանսական օգուտները: Ի վերջո, օրինակներ էլ կան, Սևանում հիմա չկա խեցգետին և կողակ ձուկ՝ նույնպես որսագողության հետևանքով:
Ուրեմն մարդկանց չպետք է դնել այն դրության մեջ, որ որսագողությունը դառնա գոյատևելու միակ միջոց, եթե լինի այլ աշխատանք, տեղի բնակիչը չի թքի այն ջրհորի մեջ, որտեղից ջուր է վերցնում: Այնպես որ, իշխանությունները պետք է ինչ-որ բան անեն, քանի դեռ Սևանից վերջին սիգը չի անհետացել:
Կամո Խաչիկյան