Ոսկերչի միջազգային օր
ОбществоՀունվարի 31-ին ամբողջ աշխարհում իրենց մասնագիտական տոնը՝ Ոսկերչի միջազգային օրն են նշում վարպետները, ովքեր մեր կյանքը հրաշալի են դարձնում։
Համարվում է, որ այս տոնի ստեղծման գաղափարն առաջին անգամ ծագել է 2002թ․՝ «Ռուսաստանի ոսկե մատանի» փառատոնի ժամանակ, որն անցկացվում էր Կոստրոմայում։ Իսկ 2008թ․ Տաշքենդում երիտասարդ ոսկերիչների փառատոնում որոշում է կայացվել հունվարի 31-ը հռչակել Ոսկերիչների միջազգային օր։ Ամսաթիվը պայմանավորված է նրանով, որ հենց հունվարին են ոսկերիչները գրանցում իրենց դրոշմները։