«Ձեռքերդ հեռո՛ւ Վենեսուելայից, անհապա՛ղ»
Международные новостиԱՄՆ-ն այս շաբաթը սկսեց Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա ճնշումը մեծացնելով: Բացի Վենեսուելայի պետական նավթային PDVSA ընկերության վրա պատժամիջոցներ սահմանելը, Վաշինգտնոը հայտարարեց, որ քննարկվում են երկիրը ճգնաժամից հանելու բոլո րտարբերակները: Հայտնի դարձավ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի Բոլթոնի նոթատետրի գրառումը՝ «5000 զինծառայող` Կոլումբիա», ինչն իհարկել բազում մեկնաբանությունների առիթ է դարձել:
Ահա, թե ինչ է տեղի ունեցել. Ջոն Բոլթոնը չի բարեհաճել նորթատետրը փակել, երբ հանդիպում է ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ, որ հայտարարի Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Այն պահին, երբ ԱՄՆ-ը ոչ լեգիտիմ է անվանում Մադուրոյի կառավարությունը և ճանաչում է իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հայտարարած Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյի օրավասությունները, Բոլթոնի նոթատետրում հայտնվում է թիվ` «5000 զինծառայող` Կոլումբիա»:
Ֆրանս Պրեսի հարցմանը, թե ինչ է նշանակում ադ գրառումը, ԱՄՆ մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ բավականաչափ տեղեկություններ չունի` թիվը հաստատելու համար: Ասուլիսի ժամանակ պատասխանելով Վենեսուեալայում ԱՄՆ հնարավոր ռազմական ներխուժման հարցին, Բոլթոնը հաստատել է անցյալ շաբաթ արված հայտարարությունը` բոլոր տարբերակները քննարկվում են:
Ասուլիսում ԱՄՆ նեերկայացուցիչը վենեսուելացի զինծառայողներին կոչ է արել խաղաղ ընդունել Մադուրոյի հեռանալը: Բոլթոնն օրինակ է բերել Վաշինգտոնում Վենեսուելայի ռազմական ատաշե, գնադապետ Խոսե Լուիս Սիլվային, որ կապերը խզել է Մադուրոյի կառավարության հետ և Մայամիում Վենեսուելայի փոխհյուպատոս Սկառլետ Սալասարին, որ հայտնել է իր աջակցությունը Խուան Գուայդոյին տեսաուղերձով: Մադուրոն մեղադրեց Բոլթոնին պետական հեղաշրջման դրդման մեջ:
ԱՄՆ-ի Հարավային բանակի հրամանատար, գեներալՄարկ Ստամերը Բոգոտա էր ժամանել` Կոլումբիայի հետ բարեկամությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար: Բացի այդ` նա հանդիպել է զինված ուժերի ու ոստիկանության նոր ղեկավարության հետ, քննարկել սահմանային իրավիճակի հարցերը: Գեներալի գալուստը կապված է քաղաքականության ու մարդու իրավունքների ոլորտում, միջազգային մարդասիրական իրավունքի ու օպերատիվ իրավունքի ոլորտում իրականացվող ծրագրի հետ, որ իրականացնելու է Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար Նիկասիո Մարտինեսը ռազմական հրամանատարների, բարձրագույն պաշտոնյաների ու ՊՆ նախարարի ներկայությամբ: Նիկասիո Մարտինեսի իրավասությունների շրջանակում են դաշնակից երկրների հետ համագործակցության ամրապնդման հարցերը և անվտանգության ու հավանական սպառնալիքներին դիմակայության հարցերում տարածաշրջանային քաղաքականության իրականացումը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է «հանգիստ թողնել» իր երկիրը: ԱՄՆ-ից վերադարձած վենեսուելացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ նա անցել է անգլերենի ու հատուկ ուղերձ հղել Թրամփին: «Դոնալդ Թրամփ, հեղաշրջում Վենեսուելայո՞ւմ: Ո՛չ: Not that way! ...Մի՛ խառնվիր Վենեսուելայի գործերին, hands off Venezuela! Immediately! (Ձեռքերդ հեռո՛ւ Վենեսուելայից, անհապա՛ղ)», - ասել է նա:
Մադուրոն PDVSA պետական նավթագազային ընկերության դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն անվանել է անօրինական և հայտարարել. «Մենք կձեռնարկենք իրավական, քաղաքական, օպերատիվ, տեխնիկական, կոմերցիոն միջոցներ ԱՄՆ-ում և մեր հայրենիքում Վենեսուելայի շահերի պաշտպանության նպատակով»: Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն հարցազրույցներից մեկում նշել է, որ արդեն զրուցել է ԱՄՆ նախագահի հետ: Ի պատասխան այն հարցի` քննարկել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակի ռազմական ճանապարհով լուծման տարբերակը, Գուաիդոն նշել է, որ ինքն այժմ կենտրոնացած է հումանիտար ծանր վիճակում գտնվող մարդկանց խնդրի վրա:
Անդրանիկ Հարությունյան