Մհեր Ենոքյանի անունը չկա ներում ստացողների ցուցակում. մանրամասներ
ОбществоՔիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Armdaily.am-ին հաջողվեց ճշտել, որ ներման խնդրագրերի ցանկն արդեն ուղարկվել է արդարադատության նախարարություն: Քրեակատարողական հիմնարկում տեղյակ չեն , թե ում է նախագահը ներում շնորհել: Իսկ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց,որ միայն վաղը կարող են տեղեկություն տրամադրել, բայց իրենք չեն կարող ասել, թե ովքեր են ներման արժանացել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: Դատապարտյալները և նրանց հարազատները ևս չգիտեն՝ արդյոք արժանացե՞լ են ներման, թե՞ ոչ: Նրանք միայն գիտեն, որ իրենց ներման խնդրագիրը ներկայացվել է վարչապետին, սակայն վարչապետի դիրքորոշման մասին ոչինչ հայտնի չէ: Մամուլում նաև տեղեկություններ կային, որ վարչապետը դեմ է արտահայտվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներմանը՝ հաշվի առնելով բարձրացված աղմուկը, բողոքի ակցիաները: Իր ներմանն է սպասում նաև կալանավայրից վարչապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պարբերաբար բաց նամակներով դիմող, լրատվամիջոցների հետ ակտիվ շփվող 24 տարվա դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը: Մեզ հասած տեղեկություններով նրա անունը ևս կա ներվածների ցուցակում:
Armdaily.am-ի տեղեկություններով ներում ստացածների ցուցակում բացակայում է Մհեր Ենոքյանի գործը: