Նոր Հայաստանի քաղաքացիները պետք է առնվազն երեք լեզու իմանան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ОбществоՄեր ռազմավարությունն է, որ Հայաստանում ավելի մեծ թվով մարդիկ ավելի շատ լեզուների տիրապետեն: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, Քյոլնի տեխնիկական համալսարանում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ–ում օտար լեզուների տարածվածության մասին հարցին: «Մենք շատ դպրոցներ ունենք, որտեղ երեխաները սովորում են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն»,–ասաց նա: Փաշինյնաի խոսքով նոր Հայաստանում լեզուների իմացությունը շատ կարեւոր հարց է. «Ես հայտարարել եմ, որ ժամանակակից Հայաստանում քաղաքացին պետք է առնվազն 3 օտար լեզվի տիրապետի: Մեր ռազմավարությունն է, որ մեր երկրում ավելի մեծ թվով մարդիկ ավելի շատ լեզուների տիրապետեն»,–եզրափակեց նա: