Մոսկվայի շախմատի միջազգային բաց մրցաշարը շարունակվում է
СпортՏեղի ունեցավ շախմատի Մոսկվա Օփեն միջազգային մրցաշարի 7-րդ տուրը:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի 4.5 միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանը:
B մրցաշարում, որում հանդես են գալիս միայն կանայք աղյուսակը 7 հնարավորից 6.5 միավորով գլխավորում է Եկատերին Գոլցևան: Երեկ կայացած 7-րդ տուրում մեր երկու պատվիրակները՝ Սուսաննա Գաբոյանը և Աստղիկ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին և համապատասխնաբար իրեցն ակտիվում գրանցել են 4 և 3.5 միավոր:
7-րդ տուրը հաջող էր C մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչների համար: Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Ռոբերտ Փիլիպոսյանը պարտություն կրեց: Պարտվեցին նաև Վահագն Խաչատրյանը և Արթուր Ղարագյոզյանը: