Մոտ 17,5 հազար մարդ է մասնակցում Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» ցույցերին․ AFP
Международные новостиՄոտ 17,5 հազար մարդ է շաբաթ օրը Ֆրանսիայի փողոցներում մասնակցել «Դեղին ժիլետների» համազգային 12-րդ բողոքի ցույցերին՝ հայտնում է France Presse-ը
Գործակալությունը բերում է ՆԳՆ-ի տվյալները, որոնց համաձայն՝ այդ թվից մոտ 10 հազարը մայրաքաղաքում են ցույցեր անում։ Այստեղ Հանրապետության հրապարակում գրանցվել են ցուցարարների եւ ոստիկանների բախումներ։ Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ եւ ջրցաններ օգտագործել։
Որոշ վայրերում ագրեսիվ տրամադրված ցուցարարները փորձել են հարձակվել ոստիկանների վրա, նրանց ուղղությամբ ձեռքի տակ եղած իրեր նետել։ Երկու ցուցարարներ կալանավորվել են։
Վալանս քաղաքում փողոցներ է դուրս եկել 5,4 հազար մարդ։ Կալանավորվածների թիվն այնտեղ հասնում է 18-ի։
Ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել նաեւ Փարիզում, որտեղ նույնպես արցունքաբեր գազ եւ ջրցաններ են կիրառել։ BFMTV հեռուստաալիքի տվյալներով, ֆրանսիական մայրաքաղաքում տվյալ պահին տեղի ունեցող ցույցին 13,8 հազար մարդ է մասնակցում։