Դեցլի հայրը հայտարարել է, որ որդու մահվան պատճառը չի պարզվել
Международные новостиՌեփեր Դեցլի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է, որ որդու մահվան պատճառը դեռևս չի պարզվել։
Տոլմացկու խոսքով՝ դեռևս հայտնի չէ նաև Դեցլի հուղարկավորության օրը։
Ռեփեր Դեցլը (Կիրիլ Տոլմացկի) հանկարծամահ է եղել լույս փետրվարի 3-ի գիշերը, Իժևսկում համերգից հետո։ Ականատեսների խոսքով՝ նա վատ է զգացել դիմահարդարման սենյակում, նստել բազկաթոռին և կորցրել գիտակցությունը։ Շտապօգնության բժիշկները կես ժամ վերակենդանացման միջոցներ են ձեռնարկել, սակայն, արդյունքում արձանագրել են Դեցլի մահը։
Ռուսաստանցի ռեփ և հիփ-հոփ կատարող, երաժիշտ Դեցլը ծնվել է Մոսկվայում, 1983թ. հուլիսի 22-ին պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկու ընտանիքում։
Լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի