Յուրի Հովհաննիսյանը Մենդելեևի աղյուսակի երկու նոր քիմիական տարր կբացահայտի. Science
Общество![]()
Ամերիկյան Science Magazine գիտահետազոտական ամսագիրը հոդված է հրապարակել՝ նվիրված Դուբնայի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գործունեությանը՝ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հոդվածում նշվում է, որ 85-ամյա գիտնական Յուրի Հովհաննիսյանը, որի պատվին անվանվել է քիմիական տարրերի աղյուսակի 118-րդ տարրը (Oganesson/Og), ոչ միայն կենդանի լեգենդ է, այլև գիտնական, ով կանգնած է տեխնոլոգիական հեղափոխության եզրին: «Միջուկային ռեակցիաների լաբորատորիան առաջ գնալու նպատակով Հովհաննիսյանի գլխավորությամբ գերծանր տարրերի նոր գործարան է կառուցել՝ 60 մլն դոլար արժողությամբ: Հենց այստեղ էլ գիտնականը և նրա գործընկերները մտադիր են բացահայտել 119-րդ և 120-րդ տարրերը», - ասվում է հոդվածում: Աղբյուրը նշում է, որ նոր տարրերի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները մեկնարկում են արդեն այս գարնանը: Science Magazine-ը նաև նշում է, որ գիտնականներից ոչ ոքի չի հաջողվել միջուկային ֆիզիկայի այնքան կարևոր հայտնագործություններ անել, որքան հաջողվել է ծագումով հայ գիտնականին: