Հրթիռային պատերա՞զմ
Международные новостиՕրերս ԱՄՆ-ը կասեցրեց միջին և փոքր հեռահարության հրթիռների արգելման պայմանագրով իր պարտականությունների կատարումը: Դոնալդ Թրամփը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի պայմանագրից դուրս գալը կարող է ավարտվել 6 ամսից, եթե «Ռուսաստանը չվերադառնա պայմանագրի կատարմանը»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն այս ուղերձի հետ կապված ասել է . «Մեզ հետ դույզն ինչ սուբստանտիվ բանակցություններ վարելու ամերիկացիների ցանկության բացակայությունը վկայում է, որ պայմանագիրը խզելու որոշումը Վաշինգտոնը վաղուց է ընդունել»:
Դեկտեմբերի սկզբին Թրամփը Մոսկվային ուլտիմատումներ կայացրել էր, որ 2 ամիս ունի` ոչնչացնելու ցամաքային տեղակայման 9М729 թևավոր հրթիռները: Սպիտակ տան հայտարարությամբ` միջուկային մարտագլխիկներ ունեցող այդ հրթիռների գործողության տրամագիծը գերազանցումէ 500 կիլոմետրը և խախտում է փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագիրը: Ռուսաստանը համարում է, որ այդ հրթիռների գործողության տրամագիծը 480 կիլոմետր է ու հրաժարվում է ոչնչացնել: Չնայած Կրեմլը պատրաստակամություն է հայտնում նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ, Մոսկվան կարող է տեղակայել 9М729 նոր հրթիռներ և ԱՄՆ-ն արդեն իր մերձավոր դաշնակիցներից տեղեկություններ է ստացել, որ այդ հրթիռների չորրորդ գումարտակն է տեղակայվել:
Նախօրեին Վլադիմիր Պուտինը խորհրդակցության էր հրավիրել ԱԳ և ՊՆ նախարարներին: Նա հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրին` ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Պուտինը Լավրովին հանձնարարել է ամերիկյան կողմի հետ զինաթափման շուրջ նոր բանակցություններ այլևսչ վարել, Շոյգուին` արագացնել նոր՝ այդ թվում գերձայնային հրթիռներ ստեղծելու աշխատանքը: ՌԴ նախագահը երկու նախարարներին էլ հիշեցրել է, որ Ռուսաստանը չպետք է ներքաշվի սպառազինությունների ծախսատար մրցավազքիմեջ:
Դ.Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր ցանկությունը մի մեծ ու գեղեցիկ սենյակում բոլորով նոր պայմանագիր ստորագրել: Ի վերջո` Թրամփի ցանկության մեջ կա ռացիոնալ հատիկ` 1987-ին ստորագրված պայմանագիրն այլ ևս համարժեք չէ իրավիճակին: Հիմա միջուկային զենք ունեն ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, այլև` Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Պակիստանը, Իսրայելը, Հնդկաստանը, ԿԺԴՀ-ն: Եվ միջուկային անվտանգության ապահովումը վերաբերում է բոլոր յոթ երկրներին: Խնդիրը մեկն է` սպառազինություններին ո՞ր մրցավազք է սկսվելու` սեփական անվտանգության ապահովման համար, թե՞ մրցավազքը կասեցվելու է համաշխարհային անվտանգության ապահովման համար:
Անդրանիկ Հարությունյան