ԱԳ նոր փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 1–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ի պաշտոնում:
Նշենք, որ մինչ այդ Ավետ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:
Նախորդ տարվա մարտին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ավետ Ադոնցը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցներիև տարվա կտրվածքով ստացած եկամուտների մասին: Անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալների՝ Ավետ Ադոնցի դրամական միջոցը 2017 սկզբում կազմել է 65 000 եվրո, իսկ նշված հարկային տարվա վերջում այն ավելացել է՝ կազմելով 80 000 եվրո:
Իսկ եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 51 017 եվրո: Ավետ Ադոնցը դիվանագիտական կորպուսում է դեռ 1992 թվականից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում