Աթեիստ չինովնիկների բենեֆիսը
ОбществоՀեղափոխությունից հետո Հայաստանյան իրականությունում իրականում իրավիճակ է փոխվել, և դա առանձնահատուկ նկատվում է հատկապես կրոնի հետ կապված հարցերում նաև եկեղեցու նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից: Պարբերաբար գործող իշխանության ներկայացուցիչներ քամահրանքով են վերաբերվում հայ առաքելական եկեղեցու գործողությունների դեմ, նրանք ակնհայտ ու անթաքույց կրոնը ոտնահարող հայտարարություններով են հանդես գալիս, ավելին՝ կոնկրետ քննադատական ելույթներով արտահայտվում քրիստոնեական արժեքներին:
Վերջին աղմկահարույց միջադեպը, որին հանրությունն ականտես եղավ, կապված էր սոցիալական ապահովության պետական ծառայությանպետի տեղակալ Արսեն Օհանյանի անվան հետ: Վերջինս իրեն նախ աթեիստ էր հռչակել և համացանցում ծաղրելի մեկնաբանություններ գրել օգտատերեից մեկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ:
Հատկանշական է,որ կրոնի նկատմամբ անտարբերության և քրիստոնեական արժեքների նկատմամաբ ակնահայտ արհամարական վերաբերմունք են ցուցաբերում «Իմ քայլը» դաշինքի մի շարք պատգամավորներ: Սոցիալական տիրույթում իր ծաղրական և զվարճալի մեկնաբանություններով աչքի էր ընկել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը (առավել հայտնի DJ Էդոն): Դե իսկ կրոնի նկատմամբ առանձնահատուկ անտարբերությամբ և արհամարհական դիրքորոշմամբ ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանսարյանը բացահայտում չէ:
Ինչպես հայտնի է կառավարության հայտնի աթեիստը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, ով մինչև նախարար դառնալը ֆեյսբուքում բավական ակտիվ հակաստվածային գրառումներ էր անում և տեսանյութերով կիսվում:
Անշուշտ մտահոգիչ է վերանշյալ փաստերը, երբ պետական չինովնիկներն իրենց կրոնական հայացքներով պետական կրոնի և ազգային եկեղեցու նկատմամբ նման դրսևորումներ են ունենում, իսկ իշխանական վերնախավը քար լռությամբ է արձագանքում կատարվածին: Անշուշտ ազգակործան աղանդների և կրոնական ամենատարբեր սեկտաների համար այս միջավայրը բավականին հարմար է և արմատներ խորացնելու համար նպաստավոր:
Անդրանիկ Հարությունյան