Իտալիայում ՀՀ դեսպանը նախագահել է Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը
Международные новостиՓետրվարի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նախագահեց Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի հերթական նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ նիստի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Քննարկվեցին քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Տեղեկանք․
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շուրջ յոթ տասնյակ անդամ և դիտորդ երկիր ռեզիդենտ դեսպանություն ունի Հռոմում: