«ՀԺ». Լեգիտիմ առիթ, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը
«Հայկական ժամանակ» թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բանակցությունների ընթացքում Ղազախստանը իրոք պահանջել է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրվի:
Հայաստանցի բանակցողները, սրան ի պատասխան, ասել են, որ նման հնարավորությունը քննարկելի է, բայց կա մի հանգամանք, դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանը դե յուրե ճանաչի Ղարաբադի անկախությունը: ՀՀ կառավարության մի ներկայացուցիչ մեր թղթակցին ասել է, որ եթե լրջորեն ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելու պայման լինի, դա կդառնա լեգիտիմ առիթ, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
Շարունակությոնը՝ թերթի այսօրվա համարում: