Բասկետբոլիստ Էդգար Բաբայանը վիրահատության է ենթարկվել
Спорт«Ուրարտու» ակումբի խաղացող Էդգար Բաբայանը ենթարկվել է ծնկի բարդ վիրահատության:
22-ամյա բասկետբոլիստը մարզման ժամանակ ստացել էր ծնկահոդի դրսային մենիսկի վնասվածք։ Բաբայանի ապաքինումը կտևի մոտ վեց ամիս։
Ա լիգայի ընթացիկ առաջնությունում Էդգար Բաբայանը 2018/19 թթ. մրցաշրջանում «Ուրարտու Վիվառոյի» կազմում անցկացրել է 6 հանդիպում, միջինում վաստակել 14.8 միավոր, 6.5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3.3 արդյունավետ փոխանցում: