Բաժնետոմս, ավտոմեքենա, երկու հողամաս. Սևակ Միքայելյանի ունեցվածքը. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու հողամաս, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն):
Ս. Միքայելյանը հայտարարագրել է նաև TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ: Հայտարարագրել է նաև 25153000 ՀՀ դրամ բաժնետոմս:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 1 634 069 ՀՀ դրամ:
Սևակ Միքայելյանը Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնել է 2018 թ. հոկտեմբերի 27–ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում