Վրաերթ Աշտարակում. երեխան գնդակ խաղալիս վրաերթի է ենթարկվել. վարորդը, ով ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող է, երեխային տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ОбществоԱյսօր՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Մնացական Մուրադյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 VA 975 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա Նարեկ Պ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն և կատարվածի մասին տեղեկացրել ոստիկանության Աշտարակի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
Ամբողջական նյութը՝ այստեղ