Դոլարը շարունակում է թանկանալ. փոխարժեքը հատեց 489 դրամի սահմանագիծը
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 8-ին, կազմել է 489.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 554.06 դրամ (նվազել է 0.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.67 դրամ (աճել է 2.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 247.08 դրամ, ոսկի՝ 20,603.45 դրամ, պլատին՝ 12,660.9 դրամ: