էներգետիկայի նախարարությունից հրաժարվելով՝ շարունակում ենք էներգետիկ անվտանգության ապահովման անհեռանկար քաղաքականությունը
ЭкономикаՎահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսպիսով, Հայաստանում այլևս չկա էներգետիկայի նախարարություն: Դրա փոխարեն առկա է չափազանց ընդգրկուն ու գործառութային իմաստով անհասկանալի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մինչդեռ "ենթակառուցվածք" եզրույթն իր մեջ բավականին լայն բովանդակություն է պարունակում: Այն վերաբերում է ինչպես էներգետիկային ու տրանսպորտին, այնպես էլ, օրինակ, կրթությանը, սոցիալական ապահովմանն ու մշակույթին: Դրանք բոլորն ավանդաբար կոչվում են "ռազմավարական ենթակառուցվածքներ": Ուստի տվյալ դեպքում գործ ունենք ևս մեկ սուպերնախարարության հետ: Միևնուն ժամանակ, էներգետիկայի նախարարությունից հրաժարվելով՝ մենք փաստորեն շարունակում ենք նախկինում որդեգրած էներգետիկ անվտանգության ապահովման անհեռանկար ու քաոտիկ քաղաքականությունը, որի շրջանակներում էներգետիկայի ոլորտում օրակարգային էին դառնում առավելապես այն հարցերը, որոնց լուծումը բխում էր պետական-քաղաքական էլիտայի հետ աֆիլացված բիզնեսի շահերից: Այժմ նման խնդիր կարծես թե չկա, բայց և չկա այն պարզ ճշմարտության գիտակցումը, որ էներգետիկայի նախարարության բացակայությունը (նույնը վերաբերում է նաև տրանսպորտին) ազգային անվտանգության առանցքային հենասայուներից մեկի բացակայության մասին է վկայում: Հարցի կիրառական խնդիրներին կանդրադառնամ առանձին: