Կանադայում ցմահ ազատազրկման են դատապարտել 8 համասեռամոլների սպանած տղամարդուն. մանրամասներ
LifestyleԴատարանը ցմահ բանտարկության է ենթարկել 67-ամյա Բրյուս Մակարտուրային 8 համասեռամոլների սպանության համար: Սպանությունների շարքը տեղի է ունեցել Գեյ- Վիլլիջ թաղամասում: Մակարտուրան պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք կունենա 91 տարեկանում,- գրում է orer.am-ը՝ հղում անելով BBС- ին:
Ըստ New York Times- ի՝ տղամարդը սպանությունները կատարել է 2010-2017թ.թ. ընկած ժամանակահատվածում: Զոհերին նա անդամահատել է և թաղել իր հաճախորդներից մեկի այգում: Ոստիկանությունը փորձել է բացահայտել երեք տղամարդկանց անհետացումը դեռևս 2012թ.-ին, սակայն որոնումներն ապարդյուն էին:
Մանյակի հետքին է բերել նրա վերջին զոհը, որը անհետացման օրը օրացույցում նշում է կատարել` գրելով «Բրյուս»: Նրան գտել են 2018թ.-ի հունվարին, Բրյուսի տանը՝ մահճակալին կապված, գլխին պոլիէթիլային տոպրակ: Վերջինս չի տուժել: