Վահե Սարուխանյանի մենամարտին հաջորդած սկանդալային միջադեպը՝ տեսանյութով
СпортՍոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանը մրցել է Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:
Մարտն անցել է Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվել է ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհել է ռուս բռնցքամարտիկին:
Հաղթողի անունը հայտարարելուց հետո ռինգում խառնաշփոթ է սկսվել: Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմանդիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես է եկել հայտարարությամբ.
«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորոբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,- ասել է Դավթյանը:
Հիշեցնենք, որ նույն երեկոյի ընթացքում կարիերայի 10-րդ հաղթանակն է տոնել Գոռ Երիցյանը: