Մոսկվայում հողին հանձնեցին դերասան Սերգեյ Յուրսկուն
КультураՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկուն այսօր հողին են հանձնել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատան 21-րդ տեղամասում՝ այսպես կոչված Դերասանների ծառուղում:
Յուրսկու գերեզմանը հեռու չԷ դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայայի, գրողներ Վլադիմիր Վոյնովիչի եւ Էդուարդ Ուսպենսկու, կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկու շիրիմներից: Յուրսկուն վերջին անգամ հրաժեշտ տալու Էին եկել նրա բազմաթիվ գործընկերներն ու երկրպագուները: Հիշեցնենք, որ խորհրդային եւ ռուս դերասան, թատրոնի ռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Յուրսկին 83 տարեկան հասակում մահացել Է լույս փետրվարի 8-ի գիշերը սրտի կանգի հետեւանքով: