Շուրջ 7 միլիոն եկամուտ և ավելացած դրամական միջոց. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրում առկա են տվյալներ պաշտոնյայի դրամական միջոցների և եկամտի մասին: Ներկայացված հայտարարագրում տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:
2018թ. սկզբում Ա. Նալբանդյանի դրամական միջոցները կազմել են 14 500 000 ՀՀ դրամ, 6000 ԱՄՆ դոլար և 4500 եվրո:
2018թ. վերջում նշված դրամական միջոցներից 14 500 000 ՀՀ դրամն ավելացել է՝ կազմելով 16 000 000 ՀՀ դրամ: 6000 ԱՄՆ դոլարն ու 4500 եվրոն տարեվերջում նույն չափով պահպանվել են:
Արմեն Նալբանդյանի եկամուտները 2018 թվականին գոյացել են միայն աշխատավարձից: Եկամուտը կազմել է 7 152 054 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում