Ի՞նչ է հայտարարագրել նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Գեղամ Վարդանյանը հայտարարագրել է 3 բնակարան: Շարժական գույքի, ինչպես նաև պաշտոնատար անձի արժեթղթերի և այլ ներդրումների վերաբերյալ տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գեղամ Վարդանյանի դրամական միջոցները կազմել են 82 000 ԱՄՆ դոլար և 3 700 000 ՀՀ դրամ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնում Գեղամ Վարդանյանը նշանակվել է 2019թ. հունվարի 11–ին: Հայտարարագիրը ներկայացրել է 2019թ. փետրվարի 11–ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում