Տարօրինակ գործընթաց ԱՄՆ կառավարությունում
Международные новостиԱրևմտյան կիսագնդում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների ու դեմոկրատների բանակցությունները, փակուղի են մտել: Այդ քննարկման նպատակը կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը չթույլտրելն էր: Երկիրը նորից շաթդաունի եզրին է: Բանակցողները հույս ունեին համաձայնության հասնել երկուշաբթի, որ Կոնգրեսին ժամանակ տան փետրվարի 15-ին ընդունել բյուջեի մասին օրենքը: Փետրվարի 15-ին լրանում է կառավարության աշխատանքի ժամանակավոր վերականգնման ժամկետը: Հունվարի 25-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց շաթդաունի ժամանակավոր դադար, որ ամենաերկարն էր ԱՄՆ պատմության մեջ` 35 օր:
Բյուջեի չհաստատման պատճառը մնում է 5,7 միլիարդ դոլարի հատկացման նախագահի պահանջը` Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար, որ եղել է նրա նախընտրական խոստումը: Բանակցությունները փակուղի են մտել դեմոկրատների պահանջի պատճառով` միգրացիոն ծառայությունների ուշադրությունը կենտրոնացնել քրեական անցյալով միգրանտների ձերբակալության վրա, ոչ թե նրանց, ում վիզաները ժամկետանց են:
Ըստ էության՝ դեմոկրատները հույս ունեին պայմանավորվել` կալանավորված միգրանտների թիվը 2 անգամ կրճատել` մինչև 16,5 հազար: Մոտավորապես այդքան միգրանտներ կալանավորված էին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Դեմոկրատները նաև ցանկանում են առաջին փուլում պատի կառուցման ֆինանսավորումը կրճատել 1,3- 2 միլիարդ դոլար: Դեմոկրատների վարքագիծը նախագահն անվանել է իռացոնալ և մեղադրել նրանց «մարդասպաններին չնստեցնելու» ցանկության մեջ:
Թվում էր` համաձայնության եզրեր կգտնվեն, մանավանդ Կոնգրեսում ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձից հետո, որ ընդունվել էր հանրապետականների ու դեմոկրատների ծափերով: Ունենք հետևյալ իրավիճակը, եթե մինչև ուրբաթ բանակցություններում հանրապետականներն ու դեմոկրատներն ընդհանուր հայտարարի չգան, երկուշաբթի կսկսվի շաթդաունի երկրորդ ալիքը, որի ժամանակ ԱՄՆ տնտեսությունն ավելի մեծ կորուստներ է ունենում քան 5,7 միլիարդ դոլարն է: Մեքսիկայի սահմանին պատը դարձել է սկզբունքային հարց` եթե Թրամփը նահանջի ու չկատարի նախընտրական խոստումը, փակում է երկրորդ ժամկետով առաջադրվելու դուռը, ու դեմոկրատները դա լավ գիտեն:
Անդրանիկ Հարությունյան