ՊՆ-ն փնտրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների նկարները
ОбществоՀայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին:
Լուսանկարները և տվյալները պաշտպանության նախարարությունը խնդրում է ուղարկել modpress@mil.am, hayzinvor@mil.amհասցեներին` կատարելով «1941-1945» նշումը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարարի և Ռուսաստանի պաշտոնակցի հանդիպման ընթացքում Սերգեյ Շոյգուն Դավիթ Տոնոյանին շնորհակալություն էր հայտնել իրենց խնդրանքին արձագանքելու համար ու խնդրել էր արագացնել նկարները փոխանցելու աշխատանքը։