Հայաստանի երիտասարդական հավաքականը կմարզի Անտոնիա Ֆլորեսը
СпортՀայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների թիմը նոր գլխավոր մարզիչ ունի արտասահմանից:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մենենդեսի որոշմամբ` երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Անտոնիո Ֆլորեսը: Բացի նրանից, ՀՖՖ պայմանագիր է կնքել նաև Ռուբեն Լեսկանոյի հետ, որը մեթոդոլոգիական խմբի ղեկավարն է լինելու և աշխատելու է 17 տարեկանից ցածր տարիքային խմբի հետ»,-ասաց Մելիքբեկյանը:
Բոլոր մարզիչների և մեթոդիստների պայմանագիրը կնքված է 1+1 ձևաչափով: